Հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նրա ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, որը նաև երգչուհու պրոդյուսերն է, մեկնաբանել է վերջին օրերին մամուլում մեծ աղմուկ հանած ՊԵԿ-ի տվյալները` շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների` հարկերից խուսափելու թեմայով:
«Անհարմար է, պարոնա՛յք, մի՛ արեք նման բաներ»,-լուսանկարին կից գրել է երգչուհին:
Պետրոսյանը հերքում է երգչուհու հասցեին հնչած բոլոր մեղադրանքները:
«Ծանոթացել եմ ՊԵԿ-ի տարածած հայտարարությանը, և դրա մեջ չկա Լիլիթ Հովհաննիսյանի անունը: Վստահ եմ` այդ հայտարարությունը չի վերաբերվում Լիլիթին, քանի որ այս տարի գրեթե Հայաստանում չենք եղել՝ Լիլիթի համաշխարհային շրջագայության պատճառով: Իսկ 2018-ին Լիլիթը որևէ համերգ չի ունեցել՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ արտերկրում»,- պարզաբանել է Պետրոսյանը և հավելել, որ վերջին երկու տարիներին ստիպված են եղել մերժել համերգների բազմաթիվ առաջարկներ, որպեսզի բոլոր այդ համերգներն ընդգրկեն 2019 թվականի «Dream world tour» համերգային շրջագայության մեջ:
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am