Ճանաչված հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին կտրականապես դեմ է, որ իր նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը, շարունակի մտերմությունը Քարդաշյան ընտանիքի հետ։ Այս մասին հայտնում է RadarOnline-ը:
Ջոլիին դուր չի գալիս, որ իր երեխաներն այդ ընտանիքի հետ որևէ կապ ունենան։
Լրատվամիջոցն նշում է, որ Ջոլին անգամ ամուսնուն ուլտիմատում է ներկայացրել` կամ Ուեսթն ու Քարդաշյանների ընտանիքը, կամ իր երեխաները:
«Բրեդն իրավունք ունի ընտրել`ում հետ ընկերություն անի, սակայն նա գիտի, որ Անջելինային չլսելու դեպքում խնդիրների առաջ կկանգնի»,-գրված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ Ջոլին ապահարզանի համար դիմել է 2016թ․-ի սեպտեմբերին։
Ըստ շրջանառվող լուրերի` բաժանման պատճառ է դարձել ընտանիքում ծագած վեճը, որի ժամանակ դերասանը հարվածել էր ավագ որդուն։
Զույգը բաժանվել է 2019թ-ի ապրիլին։