Ջեքսոնի փաստաբանի բացահայտումները, հոլիվուդյան քրեական պատմություններն ու հայտնի հայերը. Վրույր Թադևոսյանը ԱՄՆ-ում կներկայանա նոր նախագծով
Advertisement 1000 x 90

Ջեքսոնի փաստաբանի բացահայտումները, հոլիվուդյան քրեական պատմություններն ու հայտնի հայերը. Վրույր Թադևոսյանը ԱՄՆ-ում կներկայանա նոր նախագծով

Հաղորդավար Վրույր Թադեւոսյանը, որը տեւական ժամանակ բնակվում է Լոս Անջելեսում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, նշում է 30-ամյակը: Կյանքի 3-րդ տասնամյակը հաղորդավարը սկսում է նոր նախագծով, որը կոչվում է Continental: Հետաքրքիր ու ճանաչված մարդկանց միջոցով Վրույրը փորձելու է բացահայտել՝ ինչպիսին է հայտնի ու անհայտ կյանքը Միացյալ Նահանգներում:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վրույրը պատմել է, թե ինչպես է նշելու 30-ամյակն ու ովքեր են իր նոր հաղորդման հերոսները:

«Տարեդարձս նշելու եմ գործընկերային միջավայրում, մարդկանց հետ, ովքեր արդեն մեկ տարի ինձ ընտանիք են դարձել։ «Հորիզոնի» թիմով մի քանի օր կանցկացնենք գեղեցիկ քաղաքներից մեկում՝ Փալմ Սփրինգսում։ Սա նաեւ նվեր է բոլորիս՝  նոր եթերաշրջանի ծանր աշխատանքայի գրաֆիկից մի փոքր թեթեւանալու եւ առօրյա հոգսերից կտրվելու համար։ Ընկերներ, լողավազան, արեւ, տորթ, եւ, իհարկե, ծիծաղ։ Որոշել եմ 30-ամյակս նշել նաեւ Երևանում, որտեղ կհամատեղեմ Continental-ի պրեմիերան»:

Ավելի մանրամասն՝ news.am