«Արարատ-Արմենիան» դարձել է 4-րդ ակումբը, որ առաջին իսկ փորձից նվաճել է Սուպերգավաթը. vnews.am
Advertisement 1000 x 90

«Արարատ-Արմենիան» դարձել է 4-րդ ակումբը, որ առաջին իսկ փորձից նվաճել է Սուպերգավաթը. vnews.am

Անչափ լարված ու դրամատիկ պայքարում 3-2 հաշվով հաղթելով «Ալաշկերտին»՝ երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիան» նվաճեց մրցաշրջան 2018/19-ի վերջին մրցանակը՝ յուրօրինակ դուբլ ձևակերպելով:

Սուպերգավաթի հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ «Արարատ-Արմենիան» առաջին իսկ փորձից նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի 8-րդ դափնեկիրը: Նախկինում նման հաջողության էին հասել «Շիրակը» (1996թ.), «Ցեմենտն» (1998թ.) ու «Ալաշկերտը» (2016թ.):

Յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 9 անգամ է դարձել սուպերգավաթակիր: 5 անգամ պատվավոր մրցանակը նվաճել է «Շիրակը», «Միկան» ու «Ալաշկերտը» կրկնակի սուպերգավաթակիրներ են: Մեկական անգամ սուպերգավաթակրի կոչմանն են արժանացել «Ցեմենտը», «Արարատը»  և «Բանանցը»:

2․ «Ալաշկերտը», 4-րդ տարին անընդմեջ վիճարկելով Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը, 2-րդ անգամ խաղադաշտից պարտված հեռացավ: Առաջին անգամ ալաշկերտցիները Սուպերգավաթի խաղում անհաջողության էին մատնվել 2017թ.՝ 0-2 հաշվով պարտվելով «Շիրակին»:

3․ «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» առաջին անգամ միմյանց հետ վիճարկեցին Սուպերգավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի համար մրցավեճի բռնված 10-րդ զույգը: Առավել հաճախ` 5-ական անգամ մրցանակը միմյանց հետ վիճարկել են «Փյունիկն» ու «Բանանցը» և «Փյունիկն» ու «Միկան»: 3 անգամ «Փյունիկի» մրցակիցը եղել է «Շիրակը», 2 անգամ՝ «Արարատը»: «Շիրակն» ու «Ցեմենտը» մրցավեճի են բռնվել 2 անգամ, մեկ անգամ էլ Սուպերգավաթը վիճարկել են «Միկան» և «Ուլիսը»: «Ալաշկերտը»  մեկական անգամ մրցել է «Բանանցի», «Շիրակի» և «Գանձասար-Կապանի» հետ:

4․ «Արարատ-Արմենիան» դարձավ Սուպերգավաթը վիճարկած 10-րդ ակումբը: Առավել հաճախ` 15 անգամ Սուպերգավաթի խաղարկությանը մասնակցել է «Փյունիկը»: «Շիրակը», «Միկան» և «Բանանցը» 6-ական անգամ են մրցավեճի բռնվել Սուպերգավաթի համար: 4 անգամ մրցանակը վիճարկել է «Ալաշկերտը», 2-ական անգամ՝ «Ցեմենտն» ու «Արարատը», մեկական անգամ էլ՝ «Ուլիսը» և «Գանձասար-Կապանը»:

Նշված թիմերից միայն «Ուլիսին» և «Գանձասար-Կապանին» ոչ միայն չի հաջողվել նվաճել մրցանակը, այլև բացել գոլերի հաշիվը Սուպերգավաթի խաղում: Սակայն, ի տարբերություն կապանցիների, ուլիսցիները Սուպերգավաթի խաղում սեփական դարպասն անառիկ են պահել:

Ավելի մանրամասն՝ vnews.am