Օրեր առաջ երգչուհի Անաստասիա Ստոցկայայի երկրպագուները բուռն քննարկումների մեջ էի․ առիթը՝ արտիստուհու դստեր արտաքինն էր, որը կրկին հիշեցրել է ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովին։ Երգչուհին որոշել է չպատասխանել անմիտ խոսակցություններին, այլ պարզապես մի քանի լուսանկար է հրապարակել ամուսնու հետ, որը հանդիսանում է նաեւ իր երեխաների հայրը։
Կադրերից մեկում սիրահարները կերպարանք են ընդունել Սեւանավանքում։ Երկրպագուները նշել են, որ նրա բախտը բերել է , քանզի ամուսնացած է հմայիչ եւ վայելչակազմ տղամարդու հետ։ Այստեղ նույնպես Կիրկորովին չեն շրջանցել․ սրամիտները սկսել են հարցնել, թե ճիշտ է արդյոք, որ երեխաները երգչից են եւ Ստոցկայան բոլոր նմանատիպ հարցերին դրական պատասխան է տվել։
Հիշեցնենք, որ Անաստասիա Ստոցկայան պաշտոնապես ամուսնացել է 2010թ․-ին։ Սկզբում ընտանիքում ծնվել է որդին՝ Ալեքսանդրը, իսկ վեց տարի անց լույս աշխարհ է եկել դուստրը՝ Վերան։