արապի լճում գաթայի տոն է։ Արդեն երկրորդ անգամ քաղցրասերներն այստեղ կարող են համտեսել ամենամեծ հայկական քաղցրահամ գաթա. այս տարի այն իր երկարությամբ ու կշռով գերազանցել է նախորդ տարվա ռեկորդը։
65 մ երկարություն և 410 կգ կշիռ. «Կարապի լճում» անցկացվեց «Աշխարհի ամենամեծ գաթա 2019» միջոցառումը։ Ռեկորդային գաթան համտեսեցին միջոցառման հյուրերը, երևանցիներն ու զբոսաշրջիկները:
Միջոցառման կազմակերպիչը «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն է։ Ըստ կազմակերպիչների՝ այս միջոցառումը նախորդի շարունակությունն է, որը նվիրված էր Երևանի 2800-ամյակին:
«Նախորդ տարի մենք թխեցինք աշխարհի ամենամեծ գաթան, որը Գինեսի գրքում գրանցվեց, այն կշռում էր 368 կգ , իսկ գաթայի երկարությունը 60 մետր էր: Մենք որոշեցինք, որ այս միջոցառումը դարձնենք ամենամյա և կազմակերպենք այն մեր սիրելի քաղաքի տարեդարձին ընդառաջ »,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։
Երեմյանը նկատեց, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի հատկապես զբոսաշրջիկները մեծ ոգևորությամբ են համտեսում հայկական գաթան և ի նշան հավանության, գոհունակությամբ ժպտում` չմոռանալով հայերենով ասել՝ «շնորհակալություն»:
«Երեմյան Փրոջեքթսի» հրուշակագործները ռեկորդային գաթան թխել են երկու օրում, իսկ նախապատրաստական աշխատանքները տևել են 10օր են։ Աշխարհի ամենամեծ գաթան պատրաստելու համար պահանջվել է 150 կգ կարագ, 100 կգ ալյուր, 500-ից ավելի ձու, 50կգ-ից ավելի շաքարավազ, նույնքան էլ նուշ ու չրեր:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am