«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի մասնակցությամբ դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։
Քրեական գործի հարուցումը մերժվել է սեպտեմբերի 20-ին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով։