Ալավերդի քաղաքի երկու կամուրջները կվերականգնվեն
Advertisement 1000 x 90

Ալավերդի քաղաքի երկու կամուրջները կվերականգնվեն

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի կմ 50+700+ում` Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող երկու կամուրջների վերականգնումը կներառվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) հիմնանորոգման ծրագրում։

Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու կամուրջների վերականգնման նախագծային աշխատանքներն այժմ ավարտված են  և գտնվում են փորձաքննության փուլում։ Նշված կամուրջները գտնվում են Դեբեդ գետի վրա և ծառայում են նաև միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը:

Կամուրջների վերականգնումը կիրականացվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի խնայողությունների հաշվին։



Նման նյութեր