Նոր այֆոններն առաջ են բերում տրիպոֆոբիա
Advertisement 1000 x 90

Նոր այֆոններն առաջ են բերում տրիպոֆոբիա

Apple-ի նոր մոդելի՝ iPhone 11 Pro-ի ցուցադրումից հետո խոսակցությունները դրա մասին չեն հանդարտվում։ Բայց, ի տարբերություն նախորդ տարիների, սմարթֆոնի նոր վարկածում կա մի ինչ-որ վախեցնող բան, տեղեկացնում է «Մեդվեստի»-ն։

«Խնձորի նշանով» ընկերության ներկայացուցիչներն օգտատերերին առաջարկում են հեռախոսի ոչ միայն ավելի երկար ինքնավար աշխատանք ու միանգամից վեց գույն, այլև մի քանի տեսախցիկներ, որոնք ապահովում են պատկերի ամենաբարձր որակ։

Ուրեմն, ո՞րն  է խնդիրը։ Այն, որ iPhone 11 Pro-ի երեք խցիկները իսկական մղձավանջ են տրիպոֆոբիա ունեցողների համար։

Հիշեցնենք, որ տրիպոֆոբիան վախն է կլոր անցքերի բազմությունից։ Գիտնականները կարծում են, որ դա էվոլյուցիոն մեխանիզմ է, որն օգնել է մեր նախնիներին գոյատևել, քանի որ բազմաթիվ անցքերով կառուցվածքները բնորոշ են թունավոր կենդանիներին և բույսերին։

Որ նոր այֆոնը կարող է տրիպոֆոբիայի նոպա առաջացնել, առաջինը դրա մասին խոսեցին Թվիթերի օգտատերերը։ Եվ թեև ֆոբիան պաշտոնական բժշկական ախտորոշում չէ և չի ներառված Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրական ուղեցույցում, հարցումները ցույց են տալիս, որ կլոր ճեղքերից վախ կարող է զգալ մարդկության 16 տոկոսը։

Ի դեպ, 2017 թվականի հետազոտությունը, որը հրապարակվել է Brazilian Journal of Psychiatry-ում, թույլ է տվել խոսել այն մասին, որ տրիպոֆոբներն ավելի շուտ ոչ թե վախ, այլ զզվանք են զգում այդ անցքերի հանդեպ։

med.news.am