Հրապարակվել է ՌԴ «գլխավոր օրենքով գող»-ի ձերբակալության տեսանյութը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հրապարակվել է ՌԴ «գլխավոր օրենքով գող»-ի ձերբակալության տեսանյութը

ՌԴ քննչական կոմիտեն հրապարակել է, այսպես կոչված «գլխավոր  օրենքով գող»-ի` Օլեգ Մեդվեդևի ձերբակալության տեսանյութը և նրա հանցավոր խմբի անդամների անունները: Քրեական աշխարհում Մեդվեդևը հայտնի է Շիշկան անունով:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուժայինները մտնում նրա բնակարան, ոլորում ձեռքերը, իսկ Շիշկանը խնդրում է, որ մեղմ վարվեն, քանի որ մեջքը ցավում է:

Ըստ հետաքննության՝ «գլխավոր գող»-ը  հանցավոր խումբ է ստեղծել 2010 թվականին: Շիշկանը մեղադրվում է հանցավոր աստիճանակարգում բարձրագույն դիրք գրավելու և մի շարք ծանր հանցագործությունների համար, այդ թվում՝ մի քանի աղմկահարույց սպանությունների մեջ:
Նշենք նաև, որ Շիշկանը ձերբակալվել է հուլիսին, սակայն տեսանյութը Քննչական կոմիտեն հիմա է տարածել: