Քաղաքացիները 30-50 հազար դրամի չափով կտուգանվեն՝ աղբավայրերից դուրս աղբ թափելու համար
Advertisement 1000 x 90

Քաղաքացիները 30-50 հազար դրամի չափով կտուգանվեն՝ աղբավայրերից դուրս աղբ թափելու համար

Նախատեսվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարել:

Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝

1) սպառման աղբ թափելը՝ կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 30-50 հազարի չափով,

2) նված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից՝ կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 30-50 հազարի չափով,

3) խոշոր եզրաչափի աղբ (մեկ և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային եւ ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը՝ կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 100-150 հազարի չափով,

4) մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը՝ կառաջացնի  տուգանքի նշանակում` 30-40 հազարի չափով

5) մինչև 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)՝ կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30 հազարի չոփով

6) 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)` կառաջացնի տուգանքի նշանակում` 100 հազարի չափով

7) շինարարական աղբ թափելը՝ կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50-80 հազարի չափով

8) կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետեւանքով առաջացած թափոններ) թափելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` 20-30 հազարի չափով:

Հեղինակները նշում են, որ նախագծերի ընդունումն էապես կնպաստի վարչական իրավախախտումների կապակցությամբ իրականացվող վարչարարության առջև դրված խնդիրների իրագործմանն ավելի պակաս ռեսուրսատարությամբ և հստակությամբ՝ առանց որևէ վնաս հասցնելու անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Բացի այդ, այն բարելավող ազդեցություն կունենա աղբահանության և սանմաքրման ընդհանուր իրավիճակի վրա:

Իրավաբան.net


Նման նյութեր