37-ամյա Սթեֆանի Մորսը բրիտանական Քումբրան քաղաքից (Ուելս, Մոնմութշիր կոմսություն) երիկամի պատվաստումից հետո սկսել է սիրել թխվածքներ պատրաստել։
Ինչպես գրում է The Mirror պարբերականը, Սթեֆանին շատ էր սիրում մոր թխած կարկանդակները, բայց բնավ ցանկություն չուներ պատրաստել դրանք։ Բայց այն բանից հետո, երբ նրան ազգականի երիկամը փոխպատվաստեցին, կնոջն սկսեց դուր գալ թխելը։
Սթեֆանիի խոսքով՝ հենց որ ուշքի է եկել, անմիջապես ցանկացել է ինչ-որ բան թխել։ Իհարկե, սկզբում դեռ պետք էր հիվանդանոցից դուրս գրվել, իսկ մինչ այդ մտածում էր, թե ինչ է թխելու։
«Ես նկարում էի կարկանդակներ, թխվածքներ ու կեքսեր եւ գրում էի միջուկների ցանկը, որոնցով ցանկանում էի թխել դրանք»,- ասել է նա։
Հենց որ Սթեֆանին դուրս է գրվել հիվանդանոցից, գնել է անհրաժեշտ ամեն բան ու թխել ազնվամորու չիզքեյք։
Սթեֆանիի 62-ամյա մայրը շատ է ուրախացել, որ դստերը հանկարծ սկսել է դուր գալ իր սիրած զբաղմունքը։ Հիմա նրանք հաճախ միասին տարատեսակ աղանդերներ են պատրաստում։
news.am