Ազդանշաններ, որոնք մարդիկ հաճախ են անուշադրության մատնում
Advertisement 1000 x 90

Ազդանշաններ, որոնք մարդիկ հաճախ են անուշադրության մատնում

Մարդիկ հաճախ են արհամարհում առողջական մի շարք խնդիրներ` մտածելով, որ դրանք ժամանակավոր երևույթներ են: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ այնպիսի «աննշան» խնդիրներ, ինչպիսիք են շնչահեղձությունը կամ ջերմության բարձրացումը, կարող են վկայել քաղցկեղի առկայության մասին: Կայքը ներկայացրել է մի քանի ախտանշան, որոնց առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը:

Եղունգների ձևի և գույնի փոփոխություն: Եղունգների տակ կետերն ու մուգ հետքերը կարող են վկայել քաղցկեղի՝ մելանոմայի առկայության մասին: Եղունգների ձևի փոփոխությունը կամ ծայրերի հաստացումը կարող է թոքերի քաղցկեղի ախտանշան լինել, որը հաճախ շփոթում են արթրիտի հետ:

Արյունահոսություն լնդերից: Եթե ցավ եք զգում, առկա են արյունահոսություն և կապտուկներ, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Այս երևույթները կարող են վկայել ոչ միայն իմունային համակարգի թուլացման, այլև պարոդոնտիտի առկայության կամ հորմոնալ ֆոնի փոփոխության մասին: Եթե այս ամենը հերքվում է, կապտուկներն ու արյունահոսությունը կարող են լեյկեմիայի զարգացման նշաններ լինել:

Ցավ մեջքի հատվածում: Եթե ծանր իրեր չեք բարձրացրել և բարդ վարժություններ չեք արել, բայց մեջքի ցավը չի անցնում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանն ու ռենտգեն հետազոտություն անցնել: Մեջքի վերին հատվածում ցավը կարող է վկայել թոքերի, ստորին հատվածում՝ շագանակագեղձի քաղցկեղի մասին:

Շնչահեղձություն՝ թոքերի քաղցկեղի առաջին ախտանշաններից մեկը: Հաճախ հիվադները շնչահեղձության պատճառը կապում են այլ խնդիրների հետ՝ մոռանալով օնկոլոգիական հիվանդության հավանականության մասին:

Հազ՝ առանց պատճառի` թոքերի քաղցկեղի ամենատարածված ախտանշաններից մեկը, որը հաճախ անուշադրության է մատնվում: Հազը կարող է չոր կամ խոնավ լինել, բայց մրսածության նշանները կարող են բացակայել: Երկար ժամանակ հազի առկայությունը բժշկի դիմելու լուրջ առիթ է:

Դեպրեսիա: Վահանաձև գեղձի և թոքերի քաղցկեղը հաճախ ուղեկցվում է գրգռվածությամբ, դեպրեսիայով, զայրույթի նոպաներով: Դեպրեսիան կարող է ուղեկցվել քաշի կտրուկ անկումով՝ առանց սննդակարգի կամ կենսակերպի փոփոխության:

Ջերմության բարձրացում: Ջերմության բարձրացումը, որը շարունակվում է 2-3 շաբաթ, պետք է զգուշացնի ձեզ: Այն երբեմն կարող է վկայել արյան կամ լիմֆատիկ համակարգի հետ կապված խնդիրների մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը