Այն, ինչ որ կատարվում է ՍԴ-ի շուրջ, կամ Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ, արդեն շարքային կողմնակալություն չի կարելի համարել: Որոշ սիմպտոմներ հուշում են, որ Փաշինյանը փորձում է սողացող ֆաշիստական ռեժիմի կայացման գործընթաց սկսել, որպեսզի կարողանա իր անկում ապրող վարկանիշը փոխարինել երկրում վախի մթնոլորտի հաստատումով:
Այսինքն այն, ինչ փորձեց անել Սաակաշվիլին Վրաստանում՝ ավելի քան մեկ տարի իր կառավարումից հետո:
Սակայն Սաակաշվիլին իր այդ քաղաքականության իրականացման համար ուներ հետևյալ հենարանները.
-Նա կարողացավ երկիրը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից, հանեց ռուսական ռազմակայնները Ախալքալակից և Բաթումիից
-Վրացական ԱԱԾ-ն, որն արդեն Գեորգաձեի փախուստից հետո, դեռ Շևարդնաձեի ժամանակվանից արդեն դուրս էր բերված Մոսկվայի ազդեցությունից, Սաակաշվիլին ինտեգրեց ԱՄՆ և Թուրքիայի հատուկ ծառայությունների համակարգերի հետ
-Վրացական բանակը կայացվում էր հյուսիսատլանտյան միության ստանդարտների հիման վրա
-Վրացական տնտեսության զգալի մասը և հատկապես էներգետիկայի և կապի ոլորտները դուրս էին բերվել Մոսկվայի ազդեցությունից:
Ամբողջությամբ՝ zham.am