Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այ, ձեր ցավը տանեք դուք, մի արեք նման բաներ, դուք երկիրը տանում եք ուղիղ գծով դեպի քաղաքացիական պատերազմ: Բացատրեմ՝ իմքայլական մեկը Քրեական օրենսգրքի հոդված է ցիտում դատավորի գործունեությանը խոչընդոտելու առումով: Ախր, եթե ինչ-որ մեկն է իբրև թե խոչընդոտել տիկին դատավորի ոչ թե գործունեությունը, այլ ընդամենը Երևանում ինքն իր համար ազատ քայլելը, դուք դատարանների դռներ եք փակել, դատավորների եք քաշքշել, ու այդ ընթացքում այդ հոդվածի վերաբերյալ ոչինչ չեք հիշել, իսկ ձեզանից ոմանք էլ դա ներկայացրել են որպես անմիջական ժողովրդավարություն:
Էլ չեմ խոսում ոստիկանության մասին, որ ընդամենը կողքից նայողի դեր է կատարել և կամ լավագույն դեպքում թեթևակի սաստել քաշքշողներին: Նաև մի արեք բաներ, որոնք հետո ձեր դեմ են ուղղվելու՝ ժողովրդի հիշողությունն այնքան կարճ չի, ինչքան ձեզ թվում է:
Հ.Գ. Ոնց որ ապրելիս լինենք Ալիսայի ծուռ հայելիների թագավորությունում»:
Այ, ձեր ցավը տանեք դուք, մի արեք նման բաներ, դուք երկիրը տանում եք ուղիղ գծով դեպի քաղաքացիական պատերազմ: Բացատրեմ՝…
Gepostet von Վախթանգ Սիրադեղյան am Samstag, 28. September 2019