Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը կնոջ հետ ունեցած վիճաբանության պատճառով ձերբակալվել է, հայտնում է TMZ Sports-ը:
Մարտիրոսյանը Լոս Անջելեսում սեպտեմբերի 15-ին կնոջ հետ վիճաբանության ընթացքում հարվածել է նրա գլխին՝ պատճառելով միջին ծանրության վնասվածքներ:
Իրավապահներին բացատրություն տալուց հետո 33-ամյա ամերիկահայ բռնցքամարտիկը 50 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: