«Գետինը մտնես դու, չես ամաչո՞ւմ, կարա՞ս պատասխան տաս էդ բառերիդ համար» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Գետինը մտնես դու, չես ամաչո՞ւմ, կարա՞ս պատասխան տաս էդ բառերիդ համար»

Նորաշենցիներին այսօր պատասխան են խոստացել: Այս մասին տեղեկանում ենք «Ուժ և իրավունք» ՀԿ նախագահ Ալինա Մախսուդյանի ֆեյսբուքյան լայվից: Ցույցի երեք մասնակիցներ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ զրույց են ունեցել:

«Երեք նորաշենցիներ մարզպետի հետ պայմանավորվել են, որ մարզպետը չգիտեմ՝ որտե՞ղ, ո՞ւմ հետ, ի՞նչ պետք է ճշտի և այսօր պատասխան տա մեզ, թե ինչպես է կարգավորվելու խնդիրը: Սպասենք, թող ճշտի, դրանից հետո կորոշենք մեր քայլերը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Այսօր առավոտյան ժամը 9-ից նորաշենցիները կրկին հավաքվել էին Արարատի մարզպետարանի առաջ՝ պահանջելու վերականգնել իրենց նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները և Գարիկ Սարգսյանի հրաժարականը: Նրանց, սակայն, թույլ չէին տալիս մտնել մարզպետարանի շենք:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյան, կարող ես քեզ համար թշնամիներ չփնտրել, քո  կադրերը քեզ համար թշնամիներ են հավաքում: Պահանջում ենք մարզպետի հրաժարականը, մեզ պետք չի այնպիսի մարզպետ, ով չի հարգում իր ժողովրդին, ում համար հետաքրքիր չէ իր ժողովրդի ձայնը»,- ասաց «Ուժ և իրավունք» ՀԿ նախագահ Ալինա Մախսուդյանը:

Նրա խոսքով՝ մարզպետի օգնական Գևորգ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տարածել է, թե նորաշենցիների պայքարի կողքին կանգնած են մարդիկ, ովքեր կանգնած են նաև Ռոբերտ Քոչարյանի կոքին:

«Գետինը մտնես դու, չես ամաչո՞ւմ, կարա՞ս պատասխան տաս էդ բառերիդ համար, դուք եք իրենից ժառանգել շատ բան, մենք չենք կանգնելու այն իշխանության կողքին, որն այսպես է աշխատում: Մենք չենք ուզում մարզպետ ունենալ, որը մեզ թափթփուկ է անվանում»:

Իր հասցեին ուղղված Ալինա Մախսուդյանի հարցերին Գևորգ Սարգսյանը չպատասխանեց, փոխարենն ասաց, որ մարզպետի ասած «թափթփուկ» բառը վերաբերել է միայն այն մարդկանց, ովքեր վիրավորական արտահայտություններ են հնչեցրել իր հասցեին:

Ցույցի մասնակից կանանցից մեկը հիշեց, որ, երբ Գարիկ Սարգսյանը մարզպետ չէր ընտրվել, խոստանում էր, որ վերանալու է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով աշխատանքի ընդունելու կարգը:

«Ասում էիր՝ էլ «խնամի-ծանոթ-բարեկամ» չի լինելու, ամբողջ մարզպետարանը դա է, բոլոր բարեկամներիդ բերել ես մարզպետարան: Դուք այսօր ձեզ հակասում ենք, կներեք, բայց դա ստախոսություն է Ձեր կողմից»:

Ցույցի մասնակիցները խոստացան, որ, եթե հարցը չլուծվի՝ պատրաստ են անգամ Կառավարության դիմաց հացադուլ անել ու ճանապարհ փակել:

Gepostet von Alina Maxshudyan am Dienstag, 1. Oktober 2019

Gepostet von Alina Maxshudyan am Dienstag, 1. Oktober 2019

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 



Նման նյութեր