Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք ևվտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորենկքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական ևհաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի ևբարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ WCIT 2019-ի և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համարայցելեք www.wcit2019.org:
Հայաստանի կառավարությունը ՏՏ–ն հռչակել էտնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքերեն ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացմանու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում էդեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt–ը, Softconstruct–ը, Renderforest–ը, Joomag–ը և այլն։
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Այս հեղինակավոր համաժողովին իրենց մասնակցությունը կունենան Հայաստանում մի շարք առաջատար ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ SoftConstruct ընկերությունը։ VNews – Business and Tech-ը համաժողովի ինֆորմացիոն գործընկերն է։