![](https://blog.168.am/wp-content/uploads/2019/10/990192.jpg)
Հոկտեմբերի 2-ին խոշոր հրդեհ է բռնկել Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանից ոչ հեռու գտնվող շուկայի տարածքում: «Sputnik Վրաստան»-ի տեսանյութում կադրեր են ցուցադրված պատահարի վայրից:
Կրակը բռնկել է «Թերգի» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում և ճարակել շենքի մի մասը: Հրշեջների խոսքով՝ կրակի դեմ պայքար է մղվում պահեստային հարկաբաժիններում: Տեղում աշխատում է հրշեջ-փրկարարական յոթ բրիգադ: Արտակարգ պատահարի վայր են փոխադրվում հրշեջների լրացուցիչ խմբեր: