ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, և նրանց տասնամյա որդին՝ Բերոնը, առայժմ չեն տեղափոխվի Սպիտակ տուն: Այդ մասին, նոյեմբերի 20-ին հաղորդել է CNN-ը: Թրամփի ընտանիքը դեռ մի քանի ամիս կապրի Նյու Յորքում, որպեսզի տղան կարողանա ուսումնական տարին ավարտել իր դպրոցում:
«Ինչպես բոլոր ծնողներին, նրանց անհանգստացնում է ուսումնական տարվա կեսին երեխային դպրոցից հանելու հեռանկարը»,- պարզաբանել են Թրամփի անցումային վարչակազմում:
Այժմ քաղաքական գործիչն ընտանքի հետ միասին ապրում է Նյու Յորքի Trump Tower սեփական երկնաքերում, սակայն արդեն հաջորդ տարվա սկզբին ընտանքի հայրը հարկադրված կլինի տեղափոխվել Վաշինգտոն: Նոր նախագահի պաշտոնակալությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: