Զառա Արամյանը սրտային խնդիրներ ունի. նա «Էրեբունի» ԲԿ-ում է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Զառա Արամյանը սրտային խնդիրներ ունի. նա «Էրեբունի» ԲԿ-ում է. armeniasputnik.am

Հաղորդավարուհի, դերասանուհի  Զառա Արամյանը սրտի աշխատանքի հետ կապված գանգատներով դիմել է  Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը։

«Արամյանը մեզ մոտ դիմել է սրտային խնդիրներով. այժմ բժիշկները հետազոտում են նրան։ Նա բժիշկների հսկողության տակ է»,–ասաց Հունանյանը։

Հարցին` արդյո՞ք վիրահատական միջամտության կարիք կա, Հունանյանը պատասխանեց` այդ մասին հայտնի կլինի հետազոտությունների ավարտից հետո։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան «Տարիներ անցան» ռադիոնախագծի հաղորդումներից մեկը նվիրել էր Զառա Արամյանին և մի շարք ուշագրավ պատմություններ ներկայացրել հաղորդավարուհու կյանքից։

armeniasputnik.am



Նման նյութեր