Պուտինին հայհոյած վրացի հեռուստահաղորդավարին հրավիրել են հարցաքննության
Advertisement 1000 x 90

Պուտինին հայհոյած վրացի հեռուստահաղորդավարին հրավիրել են հարցաքննության

Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննության է հրավիրել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ուղիղ եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյած լրագրող Գեորգի Գաբունիային։

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ Գեորգի Գաբունիան կանչվել է հարցաքննության Գլխավոր դատախազության կողմից՝ «Ռուսթավի 2»-ի օրինական շահերի դեմ ծառայողական պարտականությունների չարաշահման փաստով, հետաքննության շրջանակներում պետական ընկերության միջոցների խոշոր չափի յուրացման համար: Հարցաքննությունը նշանակված է հոկտեմբերի 7-ին:

Վրաստանի դատախազությունը ծրագրում է հարցաքննել նաև «Ռուսթավի 2» հեռուստաալիքի տեղեկատվական բաժնի նախկին ղեկավար Նոդար Մելաձեին:



Նման նյութեր