Թեյի փաթեթները վտանգավոր են առողջության համար
Advertisement 1000 x 90

Թեյի փաթեթները վտանգավոր են առողջության համար

95 աստիճան ջերմաստիճանում թեյի մեկ փաթեթից ջրի մեջ են ներթափանցում միկրո և նանոպլաստիկայի միլիարդավոր մասնիկներ, որոնք վտանգավոր են առողջության համար: Այսպիսի եզրակացության են հանգել Կանադայի ՄաքԳիլի համալսարանի գիտնականները, հայտնում է Science Alert-ը:

Մասնագետները հետազոտել են չորս ապրանքանիշերի արտադրանք: Գիտնականները փաթեթները հինգ րոպե ընկղմել են տաք ջրի մեջ, այնուհետև ստուգել են դրանց որակը: Պարզվել է, որ տաք ջրի ազդեցության տակ փաթեթներն արտազատել են 11.6 միլիարդ միկրոմասնիկներ և 3.1 միլիարդ նանոմասնիկներ:

Որպես փորձարկում՝ ջրի մեջ տեղադրել են Daphnia magna, ինչից հետո միջատների մեջ հայտնաբերվել են պլաստմասսե մասնիկներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը