Եթե նման հարձակում տեղի ունենար «Հայկական ժամանակ»-ի խմբագրության վրա, հիմա անողները կալանավորված կլինեին. Արմինե Օհանյան
Advertisement 1000 x 90

Եթե նման հարձակում տեղի ունենար «Հայկական ժամանակ»-ի խմբագրության վրա, հիմա անողները կալանավորված կլինեին. Արմինե Օհանյան

Իմ լավատեսությունը գնալով նվազում է, երբ հետևում եմ, թե հասարակության մեջ ինչպիսի քննարկումներ են ծավալել, որ, օրինակ, իշխանություններին քննադատել կարելի է, թե ոչ, կանանց նկատմամբ բռնություն կարելի է, թե ոչ. Էս մակարդակի քննարկումները պատիվ չեն բերում մեր հասարակությանը։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդարդառանով օրերս «Հայելի» ակումբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քննարկումներին։

«Ցավալի է, որ իրենց մտավորական կոչող, պատգամավոր մարդիկ կարող են ողջունել ու այս տղաներին ասել «դուխող, Ձեր ցավը տանեմ»։  Սա վտանգավոր տենդենց է»,-ասաց  Օհանյանը՝ ընդգծելով, որ այժմ զոհին և հանցագործին դրել են նույն մակարդակի վրա։

Ըստ Արմինե Օհանյանի՝ ինչ անում է Անժելա Թովմասյանը՝ ճիշտ է անում, քանի որ խմբագրի իրավունքն է ընտրել, թե ինչ վերնագրով հրապարակվեն նյութերը։

«Եկեք նայենք տեսնենք, թե  Hayeli.am-ն են շատ կարդում, թե իշխանական լրատվամիջոցները։ Եթե նման հարձակում տեղի ունենար «Հայկական ժամանակ»-ի խմբագրության վրա, հիմա ոստիկանական պատ կկանգնացնեին, կպաշտպանին։ Դատախազությունը գործ կհարուցեր, իսկ այդ մարդիկ վաղուց կալանավորված կլինեին»,-ասաց Օհանյանը։



Նման նյութեր