Նկարելով խաղաղություն՝ պատերազմի ժամանակ. chai-khana.org (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նկարելով խաղաղություն՝ պատերազմի ժամանակ. chai-khana.org

Հայկական Այգեպար գյուղի երեխաներն ապրում են փամփուշտների ձայնի ներքո:

Նրանք ծնվել են Հայաստանի և Ադրբեջանի 31-ամյա հակամարտության առաջնագծերից մեկում: Գյուղը մի հովտում է, որն ադրբեջանական սահմանից ընդամենը 250 մետր հեռավորության վրա է գտնվում:

Երկու ադրբեջանական հենակետեր նայում են Այգեպարին: Համայնքի բնակիչների համար կրակոցները սովորական են։ Դրանք համեմատաբար պակասել են վերջին 1-2 տարվա ընթացքում։

Կրակահերթը շատ մոտ է, իսկ դպրոցն ու մանկապարտեզը ժամանակին հիմնական թիրախներն էին: Բայց շնորհիվ քրաուդֆանդինգի մի նախագծի, դպրոցն այժմ պաշտպանիչ պատ ունի: Պատը հիմա պաշտպանության երաշխիք է՝ անվտանգ դպրոց հասնելու համար: Երեխաները կարող են չվախենալ պատահական փամփուշտից: Նրանց համար այն նաև հնարավորությունների անվերջանալի աղբյուր է՝ Սուրբ
ծննդյան լույսերը կախելու տեղ, նկարների կտավ, բեմ՝ անհամար խաղերի համար:

Լուսանկարիչ Ավետիս Ավետիսյանը Այգեպարում մի օր է անցկացրել՝ վավերագրելով այն, թե ինչպես է գյուղը հրազենի անվերջ սպառնալիքի տակ մեծացնում երեխաներին:

Ամբողջությամբ՝ chai-khana.org



Նման նյութեր