Փոքրիկ ընկերների անկեղծ հույզերն ու սիրալիր արձագանքը գերել Է ցանցը. տեսանյութի ավելի քան 1 մլն դիտում Է գրանցվել:
Այդ զվարճալի կադրերը նկարահանվել են Նյու Յորքի փողոցներից մեկում՝ փոքրիկներից մեկի հոր կողմից: Ինչպես պատմել Է տեսանյութի հեղինակը, այս երկու փոքր տղաները լավ ընկերներ են:
Այնպես Է ստացվել, որ նրանք այս հանդիպումից առաջ երկու օր չեն տեսնվել: Կադրերում երեւում Է, թե ինչպես են փոքրիկները միմյանց տեսնում հեռվից եւ երջանիկ ծիծաղով վազում ընդառաջ՝ ձեռքերը տարածելով գրկախառնության համար: Հանդիպելով՝ ընկերներն ամուր գրկախառնվում եւ սկսում են խաղալ: