Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ Արթուր Մանուկյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր ավագանու նիստից առաջ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը` ընթերցելով ԿԸՀ համապատասխան որոշումը։
«Համաձայն ԿԸՀ արձանագրության` Արթուր Մանուկյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությանների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Լուսինե Մխոյանին»,– ասաց Մարությանը։
Հետաքրքրական է, որ մանդատից հրաժարված ավագանու անդամն ընդամենը 2 ամիս առաջ էր այն ստացել։
Հետաքրքրական է, որ մանդատից հրաժարված ավագանու անդամն ընդամենը 2 ամիս առաջ էր այն ստացել։
Արթուր Մանուկյանը փոխարինել էր օգոստոսին մանդատը վայր դրած` «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանին։
Նշենք, որ ըստ մամուլի` Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվելու իր որոշումը մեկնաբանել է` ասելով. «Որովհետև զգացել եմ, որ զղջալու առիթներ հետագայում շատ են լինելու»:
Արթուր Մանուկյանն իր հրաժարականը որևէ կերպ չի մեկնաբանել։