Հանրապետական ազդեցիկ սենատոր Լինդսի Գրեհեմը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ ներկայացնել, և Սիրիայում ռազմական գործողությունների սկսման դեպքում Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնել:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում գտնվող և Եփրատից արևելք ընկած հատվածում Թուրքիայի կողմից գործողությունների վերաբերյալ որոշում կկայացվի առաջիկա օրերին: Էրդողանը հավելել էր, որ գործողության նպատակը կլինի Թուրքիայի հետ սիրիական սահմանն ազատել սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերից, ստեղծել անվտանգության գոտի և Թուրքիայում տեղակայել սիրիացի փախստականներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր «ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը», եթե Անկարան, նրա կարծիքով, դուրս գա թույլատրելի սահմաններից:
Սիրիայի սահմանին գտնվող թուրքական ուժերի առկայությունը, ինչպես նաև իրականացված ռազմական գործողությունները քրդական ուժերի դեմ, Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել և Անկարային կոչ է արել Սիրիայից դուրս բերել զորքերը։