Բրիտանացին երկրի համար ռեկորդային 190 մլն եվրո է շահել վիճակախաղով
Advertisement 1000 x 90

Բրիտանացին երկրի համար ռեկորդային 190 մլն եվրո է շահել վիճակախաղով

Մեծ Բրիտանիայի բնակիչը 170 մլն ֆունտ ստեռլինգ (190 մլն եվրո) է շահել EuroMillions վիճակախաղով և դարձել երկրում խոշորագույն ջեքփոթի շահողը: Այդ մասին հաղորդվում է վիճակախաղի կայքում:

Հաղթողին հաջողվել է գուշակել հինգ հիմնական թվերը և երկու «երջանիկ աստղերը»: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011 թվականին, այն ժամանակ շոտլանդացի զույգը շահել էր 161 մլն ֆունտ:

Նշված վիճակախաղի տոմսն արժե երկուսուկես եվրո: Ընդամենը վիճակախաղին մոտավորապես 200 մլն մարդ է մասնակցում Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իռլանդիայում և Ավստրիայում:



Նման նյութեր