Հանրապետությունում կիրականացվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում
Advertisement 1000 x 90

Հանրապետությունում կիրականացվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում

ՀՀ կառավարությունն ընդունեց «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Այս մասին հարցը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

«Հանրապետությունում այժմ ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում չի իրականացվում: Ընտանիքում բռնության երևույթի տարածվածությունը, ծավալները և դրսևորման ձևերի մասին տեղեկատվությունը ձևավորվում է իրավապահ մարմինների կողմից արձանագրված դեպքերի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների հիման վրա, ինչը հնարավորություն չի տալիս մեզ բացահայտել ընտանիքում բռնության դեպքերի տարածվածությունը և գործոնները, գնահատել ընտանիքում բռնության դրսևորման օրինաչափությունները և այլն»,- ասաց Գասպարյանը:

Նախարարի առաջին տեղակալը նշեց, որ որոշման ընդունումը բյուջեի միջոցների վրա ազդեցություն չի ունենա: