Էրդողանը ԵՄ-ին սպառնացել Է բացել սահմանները սիրիացի փախստականների համար
Advertisement 1000 x 90

Էրդողանը ԵՄ-ին սպառնացել Է բացել սահմանները սիրիացի փախստականների համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին քննադատության Է ենթարկել Եվրամիությանը Սիրիայում Անկարայի «Խաղաղության աղբյուր» անդրսահսմանային գործողությունը դատապարտելու համար: Իր ելույթի ընթացքում, որը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը, Թուրքիայի ղեկավարն սպառնացել Է փախստականների համար բացել Եվրոպայի դուռը, եթե նա ներխուժում որակի այդ գործողությունը:

«Է՛յ, Եվրամիություն, սթափվի՛ր: Եթե դուք փորձեք ներխուժում անվանել մեր գործողությունը, ապա մեր գործը դյուրին Է՝ մենք կբացենք մեր սահմանային անցումները եւ 3,6 մլն փախստականների կուղարկենք ձեզ մոտ»,-հայտարարել Է Էրդողանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր