Առաջիկա երկու օրերին ` հոկտեմբերի 10-ին ու 11-ին, Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Հոկտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ–ի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 13–ին ու 14-ին կրկին անձրև չի գա։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 26-28 աստիճան տաքության սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +11 աստիճան։