Մենիսկի վնասում. ախտանիշերն ու բուժումը
Advertisement 1000 x 90

Մենիսկի վնասում. ախտանիշերն ու բուժումը

Մենիսկը (մահիկ) բազմաֆունկցիոնալ օրգան է, որը կարեւորագույն դեր է կատարում ծնկան հոդում: Այն ունի երեք հիմնական ֆունկցիա՝

1. Մեխանիկական – մասնակցում է հոդի բիոմեխանիկային:
2. Կենսաբանական – մասնակցում է  հոդի սնուցմանը, սինովիալ հեղուկի բնականոն շրջանառությանը:
3. Պաշտպանիչ –  պաշտպանիչ միջադիրի դեր է խաղում վերին եւ ներքին ոսկրերի միջեւ՝ կանխելով դրանց շփումը:

Մենիսկի վնասումը զբաղեցնում է ծնկան հոդի ներքին կառուցվածքների վնասման մեջ առաջին տեղը: Ընդ որում՝ ներքին մենիսկն ավելի հաճախ է վնասվում, քան արտաքինը:

Մենիսկի վնասման հիմնական պատճառը տրավման է, որն առավել հաճախ հանդիպում է մարզիկների մոտ, ինչպես նաեւ տարեցների մոտ, քանի որ տարիքի հետ մենիսկը մաշվում է:
Մենիսկի վնասումները կարող են լինել ամբողջական եւ ոչ ամբողջական:

Ախտանշաններն են՝

  • ցավեր ծնկան հոդում եւ շարժումների սահմանափակում հոդի «պաշարում»
  • այտուցվածություն

Մենիսկի վնասման դեպքում հոդերում հնարավոր է հեղուկի առկայություն:

Մենիսկի վնասումը հնարավոր է ախտորոշել ուլտրաձայանյին հետազոտության միջոցով:

ՈՒՁՀ նշաններն են՝

  • մենիսկը անհամասեռ կառուցվածք ունի
  • եզրագծերը անհարթ են
  • առկա է վնասման զոնա (մենիսկի մարմնի շրջանում կամ եզրային)
  • մենիսկի ֆրագմենտացիա
  • մենիսկի արտանկում

Այսօր ամբողջ աշխարհում 99% դեպքերում մենիսկը չի հեռացվում, այլ վերականգվում է, սակայն կա մենիսկի վիրահատության մի քանի տարբերակ՝ մենիսկի մարմնի ռեզեկցիա՝ մասնահատում, ամբողջական հեռացում եւ վերականգնում:

Վիրահատությունը կատարվում է ծնկան հոդում արթրոսկոպիայի միջոցով:

doctors.am