Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի գտնվում եմ անազատության մեջ, որոշել եմ գրեմ պոստերս, այնուհետև կնոջս միջոցով տեղադրել իմ էջում: Նախ՝ հաճախ չի ստացվի, բայց դե «чем богаты, тому и рады»:
Ինչպես և նշել էի, մեր դատական համակարգը կրկին փայլատակեց, և դատավորը, չունենալով ինձ կալանավորելու համար որևէ հիմք, կրկնում եմ որևէ, ընդունեց ինձ կալանավորելու որոշում:
Գիտեք ամենախնդալուն որն է, դատավորը դեռ չէր էլ վերադարձել խորհրդակցական սենյակից, արդեն կալանավայր ուղեկցող տղաները վաղուց տեղում էին կազմ պատրաստ:
Փաստորեն իրենք նախապես գիտեին, թե ինչ որոշում է ընդունվելու: Ահա ձեզ ևս մեկ զանգովի արդարադատության օրինակ: Զավեշտ է, բայց փաստ է:
Տեսնե՞ս՝ այդ նույն դատավորը գիշերը հանգիստ քնում է, անհիմն կալանավորելը չի վերածվում սարսափ երազների:
Խոսք եմ տալիս ձեզ «հարգելիներս» շատ շուտով պատասխան եք տալու ինչ-որ մեկի կամքին ենթարկվելով արդարադատությունը ոչնչացնելու համար: Չեմ բացառում, որ ռեպրեսիայի մեքենան նոր հոդվածներ վրաս կդնի: Թքած ունեմ, մեկ է բոլորդ պատժվելու եք:
Ես մնում եմ նույն կարծիքիս. Հայաստանը զավթվել է օտար ուժերի կողմից և այդ ողջ պրոցեսը ունի մեկ նպատակ` ոչնչացնել մեր հայրենիքը:
Բայց սա չի հաջողվի, կասկած չունեմ:
Ես ամուր եմ ու անկոտրուն իմ ընկերների պես:
Լավ եղեք և սպասեք նոր պոստերի:
Խնդրում եմ մաքսիմալ տարածեք իմ այս պոստերը:
Շնորհակալ եմ»:
Իմ շատ սիրելի ընկերներ,Քանի գտնվում եմ անազատության մեջ, որոշել եմ գրեմ պոստերս, այնուհետև կնոջս միձոցով տեղադրել իմ…
Gepostet von Ara Vardanyan am Donnerstag, 10. Oktober 2019