ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյան հոկտեմբերի 11-ին կմեկնի Շվեյցարիայի համադաշնություն։
Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, Ժնև քաղաքում հոկտեմբերի 12-ին վարչապետի տիկինը մասնակցելու է շվեյցարական Կարմիր Խաչ կազմակերպության ամենամյա բարեգործական երեկոյին։
Այցի շրջանակում տիկին Հակոբյանը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից եկեղեցու հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ տրվող Սուրբ պատարագին։ Աննա Հակոբյանը կայցելի նաև Լոզանի «Ecole hôtelière de Lausanne» դպրոց, կհանդիպի դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե Մակին և գործարար կապերի զարգացման տնօրեն Ռեյ Լունիուսին։