Երգչուհի Գվեն Սթեֆանին մասնակցել է բրիտանական ամսագրի հանդուգն ֆոտոշարքին։ Աստղը հանդես եկել սադրիչ կերպարով։ 50-ամյա երգչուհու համար ոճաբաններն ընտրել են ոճային սեւ ժակետ՝ արտասովոր նախշերով։ Սթեֆանին այն հագել է մերկ մարմնին՝ «մոռանալով» ներքնազգեստի մասին։ Դիմահարդարները շիկահերի համար ազդեցիկ սանրվածք են ընտրել։ Գվենի աչքերի գեղեցկությունն ընդգծվել է մուգ գծով, իսկ շուրթերի համար ընտրվել է այս սեզոնին նորաձեւ նյուդ շրթներկ։ Հատուկ շեշտադրվել է մատնահարդարումը։
Երգչուհին սեքսուալ կեցվածք է ընդունել՝ թեթեւակի ծածկելով մերկ կուրծքը։ «Թագուհի», «Փոքրիկ, դու կրակ ես», «Այս կինը փայլում է ինչպես արտաքինից, այնպես էլ ներսից։ Ոգեւորիչ է», «Թեժ բան է», «Աներեւակայելի է»,- մեկնաբանել են Instgram-ի օգտատերերը։
Գվենը լուսանկարներում ներկայացել է նաեւ մուգ մինի հագուստով եւ ցանցկեն զուգագուլպայով։ Բարձրակրունկ կոշիկները կատարելապես լրացրել են համարձակ կերպարը։
Հարցազրույցում Սթեֆանին խոսել է երգիչ Բլեյք Շելթոնի հետ իր սիրավեպի մասին։ «Զգում եմ, որ վերջին չորս տարիները ծախսել եմ «բուժման» վրա. փորձել եմ կյանքս նորից կառուցել։ Բլեյքն օգնել է ինձ այդ հարցում։ Նա կյանքում իմ ամենամեծ նվերն է»,- արտիստին մեջբերել է Shape-ը։
Գվենը երաժշտի հետ ծանոթացել է «Ձայնը» հեռուստանախագծում։ Աստղերը մտերմացել են նախորդ հարաբերությունների դրամայից հետո։
2017թ.-ին աշխարհը զարմացավ նորությունից, որ Սթեֆանին հղի է Շելթոնից չորրորդ երեխայով։ Բայց երգչուհին չի հայտարարել երեխայի ծնվելու մասին եւ հիմա խնամքով թաքցնում է տեղի ունեցածը։ Գվենը միայն ընդգծում է, որ այլեւս չի կարող մայր դառնալ, չնայած շատ է երազում այդ մասին։