Ներկայացնում ենք կանադահայ երիտասարդ դաշնակահար Տիգրան Սահակյանին:
Մասնակցելով մի քանի միջազգային մրցույթների (Հայաստան, Ռուսաստան, Իտալիա, Ֆրանսիա, Կանադա և Մեքսիկա), Տիգրանը ճանապարհ է հարթել դեպի մեծ բեմը:
Երիտասարդ երաժիշտն ապրում է Կանադայում (Կալգարի), 2017-ին ավարտել է Բրանդոնի համալսարանը (Master’s Degree in Piano Performance) ոսկե մեդալով:
Հանդես է գալիս ոչ միայն մենահամերգներով, այլև զուգանվագներով:
Ահավասիկ՝ Տիգրանի և Ալեքսանդր Ցելյակովի կատարմամբ Աստոր Պիացոլայի Լիբերտանգոն՝ 2019-ի «Pender Harbour Chamber Music Festival»-ի ժամանակ:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը