«Եվրո-2021»-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ընդունել էր Լյուքսեմբուրգի Մ21 ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով` 2:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Ռուդիկ Մկրտչյանը և Արթուր Դանիելյանը:
Հանդիպման վերջին րոպեին Հայաստանի Մ21 հավաքականին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը հետ մղեց դարպասապահ Սևակ Ասլանյանը:
Ավելի մանրամասն՝ shantnews.am