Ջոն Բոնջովին անտուն մարդկանց համար երկու ռեստորան է բացել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջոն Բոնջովին անտուն մարդկանց համար երկու ռեստորան է բացել

80-ականների «Soft Metal» ռոք ուղղության սիրահարները կհիշեն Bon Jovi ռոք խմբի մենակատար Ջոն Բոնջովիին՝ իր հիթերով:

Ինչպես հայտնում է Newsner պարբերականը, «Ջոն Բոնջովի» հիմնադրամը հիմնել է Soul Kitchen (հոգու խոհանոց) ձեռնարկությունը, որը ղեկավարում է երգիչը: Գաղափարը՝ կերակուր և աշխատանք տրամադրել կարիքավորներին: Եթե մարդն ունի հնարավորություն վճարել 20 դոլար, կարող է օգտվել խոհանոցից, իսկ ոչ չի կարող, ազատ սնվում է և աշխատում է ձեռնարկության խոհանոցում, այգիներում:

Առաջին հոգու խոհանոցը Ջոնը բացել է իր հարազատ Նյու Ջերսիում, Կարմիր ափի մերձակայքում: Հաջորդը՝ 2012 թվին Սենդի փոթորիկից տուժած շրջաններից մեկում՝ Թոմս գետի մոտ: Երգիչը հայտնում է, որ սնունդն անվճար է, բայց դա չի նշանակում, որ անորակ է:

Ճաշը բաղկացած է նախուտեստից, հիմնական ճաշատեսակից և աղանդերից: Առաջարկվում են նաև կերակուրներ բուսակերների և վեգանների համար: Տարեկան ռեստորանն առաջարկում է 104 000 ճաշատեսակ:

lifter.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը