Ճապոնիայի տեղական իշխանությունները «Հագիբիս» թայֆունի պատճառով ինը միլիոն մարդու տարհանման հրահանգ են տվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրանք հայտարարել են, որ 9 մլն մարդու կյանքին վտանգ է սպառնում, ուստի նրանց խորհուրդ է տրվում հեռանալ բնակավայրերից:
Ավելի վաղ յոթ պրեֆեկտուրաների մի շարք քաղաքներում, այդ թվում և Տոկիոյում, հեղեղումների հետևանքով հայտարարվել էր վտանգի ամենաբարձր մակարդակ:
Թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է մինչև 65 մ/վ-ի: Օդերևութաբանները «Հագիբիս»-ն ուժգնությամբ համեմատել են «Իդա» թայֆունի հետ, որը խլել էր 1269 մարդու կյանք: