Սերժի ժամանակ քաղաքի տարբեր հատվածներում փողոցից, մոտ 5 մետր բարձրությունից մեզ էին նայում այս կամ այն երգիչն ու դերասանը՝ սիրո խոստովանությամբ:
Գաղափարն ինքնին վատը չէր, բայց քանի որ դրան զուգահեռ շրջանառվում էին գաղջ մթնոլորտի վերաբերյալ միտքը, թարս աճած խիյարի, «եկել ես, որ մեր տոնը փչացնես», «կխփենք՝ ինչքան ուզենք» և այլ դատողությունները, սիրո խոստովանությունը հակադարձ ազդեցություն էր գործում:
Երկրում 2018-ից իրավիճակ է փոխվել, բայց մտածողությունը հաստատ այդ շարքում չի:
Եթե այդպես լիներ, ապա իշխանությունը կհասկանար, որ հանրությունը սևի ու սպիտակի, ներկաների ու նախկինների, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանելու հետ մեկտեղ «Հայաստանն իմ Օջախն է։ Ժողովուրդն իմ Ընտանիքն է» գովազդային կարգախոսը չի աշխատելու, իսկ որպեսզի աշխատի, ապա պետք է քայլեր կատարել հանրության մեջ համերաշխության ոգի ձևավորելու համար, այնինչ վաղուց արդեն արվում է հակառակը:
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից: