«Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռ հնարավոր չէ». «Իզմիրլյան» բ/կ-ի գործադիր տնօրեն
Advertisement 1000 x 90

«Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռ հնարավոր չէ». «Իզմիրլյան» բ/կ-ի գործադիր տնօրեն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Դատավորը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար հետազոտման և անհրաժեշտության դեպքում վիրահատության համար տեղափոխվել է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»: Դանիբեկյանն ասաց, որ այլ տեղեկություններ չկան, ապա հետաքրքրվեց՝ պաշտպանները Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն կարո՞ղ են հաղորդել:

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց՝ հարցում են ուղարկել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետաքրքրվելով հնարավորություն կա, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցի այս դատական նիստին, առհասարակ՝ առողջության դինամիկան ինչպիսի՞ն է, և բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանից ստացել է հետևյալ պատասխանը.

«Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն ընդունվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ ստացիոնար բուժման՝ 08.10.2019 թ., վիրահատվել է 09.10.2019 թ.,  ներկայում հետվիրահատական վերականգնողական բուժումը շարունակվում է, առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում (կախված վերականգնողական բուժման ընթացքից և արդյունավետությունից) նրա մասնակցությունը դատական նիստերին դեռ հնարավոր չէ»:

shanttv.am