Դժոխքի ձորի բացահայտումը. armgeo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դժոխքի ձորի բացահայտումը. armgeo.am

Դժոխքի ձորը հայտնի է ժայռամագլցողների շրջանում որպես Երևանից ոչ շատ հեռու, մայրուղուն մոտ և միևնույն ժամանակ քաղաքակրթությունից կտրված մի վայր, որտեղ կան մշակված հետաքրքիր ուղիներ մագլցելու համար: Բարձր ժայռերի արանքում կա հարմար հարթ տարածություն վրան խփելու համար, իսկ կողքը փոքրիկ գետ է հոսում: Սա Հայաստանի ժայռամագլցմամբ զբաղվողների ամենասիրված վայրերից է, բայց նույնիսկ այս ժայռերի վրա մագլցած մարդկանցից շատերը պատկերացում չունեն ինչ տեսարժան վայրեր են ձորի խորքում:

Դժոխքի ձորի ուսումնասիրությունը

2013-ի ամռանը 2 օրով գնացել էինք Դժոխքի ձոր մագլցելու: Երկրորդ օրը կեսօրին 2 հոգով որոշեցինք իջնել ձորը ուսումնասիրելու: Շոգ էր, երկնքից կրակ էր թափվում, իսկական դժոխք էր: Փշոտ ճանապարհով իջանք մինչև գետի հունը: Գետը համարյա ցամաքած էր: Գնալով կիրճն ավելի խոր և գրավիչ էր դառնում, բայց ուսումնասիրելու ժամանակ չկար, պատրաստված չէինք արշավի, եկել էինք հատուկ մագլցելու նպատակով և վերադարձանք  ճամբար այն մտքով, որ անպայման պետք է մի օր հատուկ գալ կիրճն ուսումնասիրելու նպատակով:

Դժոխքի ձորի անհասանելիությունը

2014-ի փետրվարին կրկին տեսա Դժոխքի ձորը Ուրծ լեռան գագաթից: Կիրճի գեղեցկությունն ու անունը կանչում էին: Փորձեցի իպարզել ճանապարհը, կամ որևէ տեղեկություն ստանալ ձորի մասին, բայց ապարդյուն: Համացանցում կամ գրքերում էլ ոչ մի տեղեկություն չկա: Ոչ տեղեկություն ոչ նկար: Սպասելու ժամանակ չկար որոշեցինք գնալ բացահայտելու:

Ընկերներիցս երկուսի հետ քննարկեցինք այս միտքը և որոշեցինք երեքով գնալ Դժոխք: Մի քիչ ուշացումով հասանք այն կետը որտեղից պետք է սկսեինք արշավը:Կեսօրին սկսեցինք իջնել ձոր ու քայլել Արածոգետի հոսանքն ի վար: Սկզբում ճանապարհը այնպիսին էր ինչպիսին լինում է կիրճում, վերելքներով ու վայրէջքներով շարժվում էինք առաջ և չէինք էլ պատկերացնում թե ինչ արկածներ են մեզ սպասվում առջևում: Հայտնվեցինք մի գեղեցիկ ու շատ նեղ կիրճում, ժայռերը սղմում էին երկու կողմից, իսկ մեջտեղով գետն էր հոսում` տեղ-տեղ առաջացնելով փոքրիկ ջրվեժներ: Այստեղ կիրճը նման էր դրախտի և զարմանում էինք ինչու է անունը Դժոխքի ձոր, բայց ամեն ինչ դեռ առջևում էր:

Ամբողջությամբ՝ armgeo.am



Նման նյութեր