Անտառային սաստիկ հրդեհներ են մոլեգնում Լիբանանում և Սիրիայում
Advertisement 1000 x 90

Անտառային սաստիկ հրդեհներ են մոլեգնում Լիբանանում և Սիրիայում

Լիբանանի և Սիրիայի իշխանությունները երկրորդ օրն Է՝ պայքարում են անտառային սաստիկ հրդեհների դեմ, իրադրությունը սրվել Է եղանակային պայմանների՝ տապի և քամու ուժեղանալու պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել են արաբական ԶԼՄ-ները:

Լիբանանում կրակը լեռնային անտառներ Է ճարակել ՄԵշրեֆի (մայրաքաղաք Բեյրութից հարավ) շրջանում և ծովամերձ մի շարք այլ գյուղերում, ինչի մասին հայտնել Է Naharnet լիբանանյան լրատվական պորտալը: «Վերջին մի քանի տասնյակ տարվա ընթացքում Լիբանանում նման բան չի եղել»,-պորտալը մեջբերել Է երկրի քաղաքացիական պաշտպանության ուժերի ղեկավար գեներալ Ռայմոն Հաթարի խոսքը: Լույս հոկտեմբերի 15-ի գիշերը տուժած մի քանի շրջաններից տարհանել են բնակիչներին:

Երեքշաբթի առավոտյան Լիբանանում կրակի դեմ պայքարին միացել Է Կիպրոսը, ինչի մասին հայտնել Է Լիբանանի ՆԳ նախարար Ռայյա ալ Հասանը:

Կիպրոսը հրդեհները մարում Է օդից՝ բռնկման օջախների վրա ջուր լցնելով Մեշրեֆի շրջանում: Երեքշաբթի առավոտյան ևս մեկ խոշոր հրդեհ Է բռնկել Մեթնի շրջանում, որը գտնվում Է Բեյրութից 15 կիլոմետր հեռավորության վրա: Հրդեհաշիջմանը ներգրավվել են ռազմական ուղղաթիռներ և քաղաքացիական պաշտպանության ուժեր: Ինչպես հայտնել Է Ikhbariya հեռուստաալիքը, Սիրիայում բռնկման հիմնական օջախները գրանցվել են երկրի հյուսիսարևմտյան մասի երեք նահանգում՝ Հոմսում, Տարտուսում և Լաթաքիայում: Հրդեհաշիջմանն օգնելու համար այնտեղ հրշեջ բրիգադներ են փոխադրվել հարավային նահանգներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր