Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի. Մերկել
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի. Մերկել

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի, ինչի կապակցությամբ Եվրամիությանը հարկավոր կլինի Էլ ավելի մրցունակ դառնալ: Այս կարծիքը հոկտեմբերի 15-ին հայտնել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բեռլինում ելույթ ունենալով Գերմանական մեքենաշինության միության նիստում:

«Մեծ Բրիտանիան նոր մրցակցի կվերածվի հենց Եվրոպայի դարպասի մոտ»,-ասել Է նա: Այդ կապակցությամբ, ԳԴՀ-ի կանցլերի կարծիքով, ԵՄ-ին հարկ կլինի Էլ ավելի մեծ ջանքեր գործադրել «իր մրցունակությունը բարձրացնելու» համար:

Մերկելն ընդգծել Է, որ Գերմանիայի իշխանությունները «մինչեւ վերջին րոպեն աշխատելու են» հասնել կանոնակարգված Brexit-ի: Նա նշել Է Լոնդոնի հետ դժվարին բանակցությունները իռլանդական սահմանի հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր