Այս 5 հիվանդությունները «վախենում» են սուրճից, սուրճը նրանց ամենահզոր թշնամին է
Advertisement 1000 x 90

Այս 5 հիվանդությունները «վախենում» են սուրճից, սուրճը նրանց ամենահզոր թշնամին է

Աշխարհում սուրճի սիրահարները շատ են, շատերն են օրը սկսում բուրավետ սուրճով և օրվա ընթացքում չեն հրաժարվում ևս մի քանի գավաթից: Սուրճի օգտակարության և վնասակարության մասին շատ է խոսվել: Սակայն քչերը գիտեն, որ այս 5 հիվանդությունները վախենում են սուրճից: Իհարկե ասվածը չի նշանակում, որ սուրճը պետք է դիտարկել, որպես համադարման:

Լյարդի ցիռոզ: Սուրճը դրական ազեցություն է գործում լյարդի վրա, կանխում է օրգանիզմի ալկոհոլից թունավորումը, և կանխում է լյարդի ցիռոզի առաջացումը: Օրվա ընթացքում 2-3 գավաթ սուրճ օգտագործելը կանխում է լյարդի ցիռոզի առաջացումը 44%-ով: Կանխում է, այլ ոչ թե բուժում է:

2-րդ տիպի դիաբետ: Սուրճը կանխում է 2-րդ տիպի դիաբետի առաջացումը, նրանք ովքեր օրվա ընթացքում 3-4 գավաթ սուրճ են խմում, ապահովագրված են 2-րդ տիպի դիաբետից: Կոֆեինը հանդիսանում է այն հիմնական տարրը, որը պայքարում է դիաբետի դեմ:
Սրտի հիվանդություններ: Դեռևս ուսումնասիրվում է կոֆեինի ազեցությունը սրտի վրա: Սուրճի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտի նոպայից մահացության ռիսկը:

Քաղցկեղ: Սուրճը օգտակար է քաղցկեղի դեմ պայքարում: Իհարկե, սուրճը չպետք է համարել դեղորայք, այնուամենայնիվ, նրանք, ովքեր կանոնավոր կերպով սուրճ են օգտագործում, իրենք իրենց պաշտպանում են քաղցկեղից:

Պարկինսոնի հիվանդություն և Ալցհեյմերի հիվանություն: Սուրճը կանխում է այս հիվանությունների զարգացման ռիսկը: Օրական երեք գավաթ սուրճը կարող է վատ հիշողություն ունեցող տարեց մարդկանց մոտ կանխել Ալցհեյմերի հիվանության զարգացումը: Ամեն օր սուրճի օգտագործումը թեթևացնում է Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների մոտ հիվանության ընթացքը:

goodinfo.am