Գիտնականները նշել են դիաբետի դեմ պայքարի լավագույն միջոցը
Advertisement 1000 x 90

Գիտնականները նշել են դիաբետի դեմ պայքարի լավագույն միջոցը

Մինչև նախաճաշը ֆիզիկական վարժություններով զբաղվող մարդիկ երկու անգամ ավելի շատ են այրում ճարպերը, քան նրանք, որոնք վարժություններ են կատարում ուտելուց հետո: Նման եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի Բիրմինհեմի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ վաղ ֆիզիկական ակտիվությունը նաև նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը:

EurekAlert!-ի հաղորդմամբ՝ 6-շաբաթյա հետազոտությանը մասնակցել է 30 տղամարդ: Նրանք ավելորդ քաշ են ունեցել կամ տառապել են ճարպակալմամբ: Կամավորներին բաժանել են 2 խմբի, մի խմբում նախաճաշել են մինչև վարժությունները, մյուսում՝ վարժություններից հետո: Պարզվել է, որ առավոտյան մինչև նախաճաշելը ֆիզիկական ակտիվությունը նպաստում է օրվա ընթացքում ճարպի այրմանը:

Երկու խմբերում տղամարդիկ միջինում կորցրել են քաշի միանման քանակ և նույն ֆիզիկական կառուցվածքն են ունեցել: Սակայն նրանց մկաններում, որոնք վարժություններ են կատարել մինչև նախաճաշը, նկատվել է առանցքային սպիտակուցների մեծացում, որոնք մասնակցում են մկաններ գլյուկոզայի և արյան հոսքի փոխադրմանը:

med.news.am