15 փաստ Ալեքսանդր Մակեդոնացու մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

15 փաստ Ալեքսանդր Մակեդոնացու մասին

Ցանկացած մարդ, սկսած դպրոցական տարիներից, լսում, սովորում է Ալեքսանդր Մակեդոնացու մասին ու հիանում նրանով:

Հենց Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ սկսվեց մի ամբողջ պատմական դարաշրջան, որը հայտնի է հելլենիստական դարաշրջան անվամբ, իսկ Հունաստանի մշակութային ազդեցությունը Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի վրա նրա կառավարման ժամանակաշրջանում հասավ իր գագաթնակետին:

Ստորև կներկայացնենք քիչ հայտնի փաստեր այս զարմանալի մարդու մասին, ով ապրեց ընդամենը 32 տարի, բայց կարողացավ աշխարհը փոխել անճանաչելիության աստիճանի:

  1. Ալեքսանդր Երրորդ Մեծ:

Ալեքսանդր Մակեդոնացու պատկերով մետաղադրամներ:

Նաև Ալեքսանդր Երրորդ Մեծ անվամբ հայտնի Ալեքսանդր Մակեդոնացին Հին Մակեդոնիայի արքան էր, Եգիպտոսի փարավոնը, Ասիայի թագավորն ու իրանական արքան:

Նա պատկանում էր Արգեադների հին հունական տոհմին Պելոպոնեսից: Նրա անունը ծագում էր հունական Ալեքսո-պաշտպանել և Անդր-մարդ բառերից: Այդպիսով նրա անունը նշանակում է մարդկանց պաշտպան:

  1. Ալեքսանդրի ուսուցիչն Արիստոտելն էր:

Ալեքսանդրի հայրը` Փիլիպոս Երկրորդ Մակեդոնացին, վարձել էր Սոկրատեսի ու Պլատոնի հետ մեկտեղ՝ պատմության մեծագույն փիլիսոփաներից մեկին` Արիստոտելին` որպես տասներեքամյա Ալեքսանդրի ուսուցիչ:

Արիստոտելը սովորեցնում էր Ալեքսանդրին այն ամենը, ինչ ինքը գիտեր, 3 տարիների ընթացքում, մինչև Ալեքսանդրի 16 տարին լրանալը, երբ նա նստեց Մակեդոնիայի գահին: Ալեքսանդրի մայրը` Օլիմպիադա Էպիրացին, էպիրական Նեոպտղոմեոս Առաջինի դուստրն էր:

  1. Ալեքսանդրը 2 երեխա ուներ:

Ալեքսանդր Երրորդ ու Ռոքսանա:

Մինչև այժմ վեճեր են գնում Ալեքսանդր Մակեդոնացու սեռական կողմնորոշման մասին: Այնուամենայնիվ, նա 3 կին ուներ` Ռոքսանան, Ստատիրան ու Փարիսատը:

Համարվում է, որ Ալեքսանդրը 2 երեխա ուներ` Հերակլեսը` իր սիրուհի Բարսինայից ծնված արտամուսնական երեխան, ու Ալեքսանդր 4-րդը` Ռոքսանայի որդին: Ցավոք, Ալեքսանդրի մահից հետո նրա երեխաներին սպանեցին, նախքան նրանք կհասնեին հասուն տարիքի:

  1. Հիմնադրված քաղաքներ:

Ալեքսանդրը հիմնադրել է 70-ից ավելի քաղաքներ, որոնցից ամենաքիչը 20-ն անվանել է իր պատվին: Դրանցից ամենահայտնի Եգիպտոսի Ալեքսանդրիա  քաղաքն է:

Բացի դրանից, Հիդասպա գետի (այսօր այն հայտնի է՝ որպես Հնդկաստանում գտնվող Ջելամ գետ) մոտ տեղի ունեցած ճակատամարտի վայրից ոչ հեռու նա հիմնադրեց Բուցեֆալ քաղաքը՝ իր սիրելի ձիու պատվին, որը մահացու վիրավորվել էր այդ ճակատամարտի ընթացքում:

  1. Ուխտագնացություն դեպի Ալեքսանդրի գերեզման:

Նա Հռոմում ամենապատվելի օտարերկրյա գործիչներից էր անգամ իր մահվանից շատ տարիներ անց: Հուլիոս Կեսարը, Մարկոս Անտոնիոսն ու Օգոստոս կայսրն ուխտագնացություն էին կատարում դեպի Ալեքսանդրիայում գտնվող նրա գերեզմանը:

  1. Այլուրոֆոբիա:

Վախը կատուների առաջ:

Շատ քչերը գիտեն, թե ինչ ընդհանրություն ունեն Ալեքսանդրը, Չինգիզխանն ու Նապոլեոնը: Առաջին բանը, որ մտածում ես, որ դա համաշխարհային տիրակալության պլաններն են, բայց իրականում բոլոր այս մարդիկ տառապում էին այլուրոֆոբիայից` կատուների հանդեպ վախից:

  1. Ոչ մի պարտված ճակատամարտ:

Ալեքսանդր Մակեդոնացու տակտիկան ու ռազմավարությունը մինչ այսօր ուսուցանում են ռազմական ակադեմիաներում: 18 տարեկանում տարած իր առաջին հաղթանակից մինչև իր մահը 33 տարեկան հասակում՝ մեծ զորավարը չի պարտվել ոչ մի ճակատամարտում:

  1. Հունա-բուդդիզմ:

Քուշանական կայսրության լուսաբացը:

Շատ քչերն են լսել հունա-բուդդիզմի մասին: Այս եզրույթը վերաբերում է հելլենիստական մշակույթի ու բուդդիզմի միջև եղած մշակութային սինկրետիզմին, որը զարգացել էր մեր թվարկության 4-5-րդ դարերի միջև Բակտրիայում և Հնդկական ենթամայրցամաքում` ներկայիս Աֆղանստանի, Հնդկաստանի ու Պակիստանի տարածքներում:

Այս անսովոր մշակույթը դարձավ այն իրադարձությունների երկար շղթայի մշակութային հետևանքը, որը սկսվել էր Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Հնդկաստանի վրա հունական արշավանքներից: Հետագայում նրա զարգացումը տեղի էր ունենում հնդկա-հունական թագավորության ստեղծման ու Քուշանական կայսրության ծաղկման ժամանակաշրջանում:

  1. Գորդյան հանգույց:

Պատմության մեջ մտած պարզեցման մեթոդը:

Ալեքսանդր Մակեդոնացու անվան հետ կապված ամենահայտնի լեգենդներից մեկը գորդյան հանգույցի մասին լեգենդն է: Առասպելներում ասվում է, որ ֆրիգիական Գորդիոս արքան բարդագույն հանգույց էր կապել ու հայտարարել, որ նա, ով կկարողանա քանդել այն, կդառնա Ֆրիգիայի հաջորդ արքան:

333թ., երբ Ալեքսանդրը նվաճեց Ֆրիգիան, նա, առանց երկար մտածելու, հայտնի հանգույցը կտրեց թրով:

  1. Մակեդոնական առաջին պետությունը:

Ժամանակակից Մակեդոնիան ոչ մի կապ չունի Մակեդոնական թագավորության հետ:

Մակեդոնիայի Հանրապետությունը Հարավարևելյան Եվրոպայում, Բալկանյան թերակղզու կենտրոնում գտնվող ժամանակակից երկիր է, որը ոչ մի կերպ պատմականորեն կապված չէ հին հունական Մակեդոնական թագավորության հետ: Առաջին Մակեդոնական պետությունը հիմնադրվել է մ.թ.ա. 8-րդ դարում:

  1. Խմելու մրցույթ:

Զորքը հիացած է, կորուստները` թուլատրված:

Մի անգամ Ալեքսանդրն իր զինվորների շրջանում ալկոհոլային խմիչքներ խմելու մրցույթ անցկացրեց: Թեպետ զորքերը հիացմունքի մեջ էին այս մտահղացումից, արդյունքում 42 զինվոր մահացավ ալկոհոլային թունավորումից:

  1. Ալեքսանդրի հանդուրժողականությունը:

Հաղթողը՝ պարտվողի հագուստների մեջ:

Պարսիկների դեմ տարած հաղթանակից հետո Ալեքսանդրը սկսեց հագնվել պարսից արքայի նման ու պարսկուհի երկու կին վերցրեց իր համար:

Սրա պատճառը պարզ է: Նա համարում էր, որ իր կողմից նվաճված ժողովուրդներն իրենց ավելի հարմարավետ կզգան, եթե իրենց նոր տիրակալը հետևի իրենց սովորություններին:

  1. Ալեքսանդրի մահվան պատճառը:

Ալեքսանդրը` մահվան մահճում:

Չնայած այն բանին, որ շատ տարիների ընթացքում գոյություն ունեին բազմաթիվ տեսություններ, Ալեքսանդրի մահվան իրական պատճառը մնում է հին աշխարհի գաղտնիքներից մեկը:

Ժամանակակից բժշկական փորձագետները պնդում են, որ պատճառներից կարող էին լինել մալարիան, թոքերի ինֆեկցիան, երիկամային անբավարարությունը կամ տիֆը: Սակայն ոչ ոք չի կարող ինչ-որ բան հաստատ ասել:

  1. Ալեքսանդրի հերոսը:

Աքիլլես:

Նրա սիրած գրքերն էին «Իլիականն» ու «Ոդիսականը»: Մանկությունից Ալեքսանդր Մակեդոնացուն ոգեշնչում էին Հոմերոսի հերոսները, նա նույնիսկ քնում էր` բարձի տակ պահելով «Իլիականը»: Ապագա մեծ զորավարի ու տիրակալի երևակայությունը գերել էր հույն ռազմիկ Աքիլլեսը, ով մարտնչում էր Տրոյայում:

  1. Ալեքսանդրի կուռք Հերակլեսը:

Այնուամենայնիվ, Ալեքսանդրի ամենամեծ կուռքը, ով նրա վրա էական ազդեցություն էր գործում, Հերակլեսն էր:

Բոլոր ժամանակների ամենահայտնի առասպելական հունական կերպարներից մեկով նրա հիացմունքն այնքան խորն էր, որ Ալեքսանդրն իրեն Հերակլեսի նման անվանեց Զևսի որդին ու միշտ գլուխ էր գովում, որ Հերակլեսի սերունդն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը