Հենրիկ Հովհաննիսյան. «Էս հողը կրթված մարդ չի սիրում…Հենրիկ Հովհաննիսյան»
Advertisement 1000 x 90

Հենրիկ Հովհաննիսյան. «Էս հողը կրթված մարդ չի սիրում…Հենրիկ Հովհաննիսյան»

Թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի մտքերից. «Չկա հասարակություն, մենք «խալխ» ենք: Եթե չկա հասարակություն, չկա նաև հասարակական միտք:

Ամբողջ Հայաստանը հարմարեցրած է միայն կերուխումի համար` ուր գնում ես` ռեստորաններ են, խորովածի փայտի խրձեր:

Արտագաղթողների մի մասը կերուխումի սեղանից է վեր կենում` գնում:

Արտագաղթի պատճառները խորն են. մարդիկ անպաշտպանությունից են փախչում, օրենքը չի գործում, չեն կարողանում աշխատել, աշխատում են, բայց նրանց կուլ են տալիս:

Հայի տաղանդը ճշգրիտ գիտությունների մեջ է դրսևորվում: Երբ կորցնում ենք այդ շերտը, մեր մեջքը կոտրվում է:

Էս հողը կրթված մարդ չի սիրում: Սիրեին` Աբովյանը գլուխը չէր առնի` փախչի:

Ես երբեք քաղաքական ակտիվություն չեմ ունեցել, ես եղել եմ քաղաքացիական ակտիվիստ:

Իմ լռությունն ինձ չեն ներում, դա ավելի խիստ քննադատություն է: Ես որոշել եմ ունենալ միայն դրական ելույթներ:

Ոչ մի ողբերգություն չկա, եթե արվեստի մի տեսակ սկսում է մեռնել: Բնական է: Անտիկ գրանդիոզ թատրոնը մեռավ:

Ոչինչ ողբերգական չէ այս աշխարհում: Ողբերգական միայն մի բան կա աշխարհում` մարդը, որ ծնվել է և մահկանացու է: Ահա ողբերգությունը»:

newmag.am