Բրազիլիայում երեք մարդ է զոհվել, ևս երեքը՝ տուժել երկրի հարավ-արևելքում գտնվող Բելու-Օրիզոնտի քաղաքի բնակելի շրջանում թեթև շարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետևանքով: Այդ մասին հայտնել է Globo պորտալը:
Միջադեպը տեղի է ունեցել Carlos Prates օդանավակայանից ոչ հեռու, որտեղից ինքնաթիռն օդ էր բարձրացել և ուղեւորվել Բայյայի նահանգի Իլիեուս մունիցիպալիտետ:
Ինքնաթիռն ընկել է Բելու-Օրիզոնտիի հյուսիսարևելյան շրջանի երկու փողոցների հատման վայրում կայանված ավտոմեքենաների վրա, ինչից հետո դրանք բռնկել են: Պատահարի վայրում աշխատում են արտակարգ օգնության ծառայությունները:
Ավիավթարի պատճառներն առայժմ չեն նշվում: